▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մոսկվա» կինոթատրոնի ետնամասը նոր տե՞ր է ունենալու . «Հրապարակ»

««Մոսկվա» կինոթատրոնի ետնամասում՝ «Ինեկոբանկի» հարևանությամբ գտնվող տարածքը, որը ժամանակին գտնվում էր Նկարիչների միության հաշվեկշռում, ժամանակ առ ժամանակ գայթակղում է մեծահարուստներին: 2011–ի նոյեմբերին Երևանի քաղաքապետարանում քննարկվում էր Վիեննայում բնակվող իրանցի ճարտարապետ Արյան Շահաբիանի նախագիծը, ըստ որի՝ «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի և «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ պետք է 50 հարկանի բիզնես-կենտրոն կառուցվեր՝ Persia tower: Նախագիծն իրականացնելու էին իրանցիները, սակայն, ակտիվիստների պայքարից հետո այս ծրագիրը կանգնեցվեց: Շինարարություն այստեղ չիրականացվեց, բայց տարածքը, այդուամենայնիվ, պարսպապատվել է ու այդպես էլ մնացել նույն վիճակում: Այժմ այդտեղ շքեղ մեքենաներ են լվանում:

 

Վերջերս լուրեր են տարածվել, թե այս տարածքն ուզում է ձեռք բերել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Դրանց հիմքն այն է, որ տարածքի բնակիչներից ոմանք նկատել են, որ նախկին քաղաքապետը հաճախակի այդտեղ է այցելում, պտտվում է տարածքում, մանրազնին աչքի անցկացնում շրջակայքը և հեռանում: «Սուտ տեղեկություններ են,- ասաց Գագիկ Բեգլարյանը,- ես նման մտադրություն չունեմ»: Նա խնդրեց անջատել ձայնագրիչը և ասաց. «Շատ վատ մեխանիզմ է գործում: Հիմա ես ասում եմ, որ դրանք սուտ լուրեր են, բայց դուք գրելու եք՝ միևնույն է: Կարդացողների 50 տոկոսը կհասկանան, մի 50 տոկոսն էլ կհավատան էդ սուտ լուրերին»: Նախկին քաղաքապետը լավ հիշում էր «Մոսկվա» կինոթատրոնի հետնամասում երկնաքեր կառուցելու նախագիծը, որին ինքը դեմ է եղել: «Հարկայնության խնդիր կար: Լավագույն դեպքում 10-13 հարկանի շենքը կնայվի այդտեղ, բայց այդ տարածքը դատարկ է մնացել, և վատ չէր լինի, եթե այդտեղ մի գեղեցիկ շինություն կառուցվեր»,- ասաց Բեգլարյանը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին