▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մոսկվայի և Ադրբեջանի հարաբերություններում «մեղրամիս» է նկատվում»․ Տիգրան Գրիգորյան

 

«Ռուսաստանի համար Ադրբեջանի նշանակությունն այս փուլում մեծացել է, որովհետև Մոսկվան փորձում է այլընտրանքային շուկաներ փնտրել սեփական ապրանքների համար, քանի որ արևմտյան պատժամիջոցների պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել»,- այսօր՝ «Գլոբալ զարգացումներ. մարտահրավերներին արձագանքելու ի՞նչ ներուժ ունի Հայաստանը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

«Ռուսաստանում ակտիվորեն աշխատում են Հյուսիս-հարավ միջանցքի ակտիվացման ուղղությամբ, որն անցնում է նար Ադրբեջանի տարածքով ։

«Երեկ ռուսական «Ведомости» թերթը հայտնել է, որ Ռուսաստանը որոշում է կայացրել 1,5 մլրդ դոլարի աջակցություն տալ Իրանին, որ կառուցվի Աստարաշ-Ռեշտ երկաթգծի մնացյալ հատվածը։ Այսինքն՝ Հյուսիս-հարավ միջանցքը ամբողջությամբ գործարկվի։ Այդ առումով տեսնում ենք, որ Մոսկվայի և Ադրբեջանի հարաբերություններում որոշակի «մեղրամիս» է նկատվում»,- նկատել է քաղաքագետը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին