▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայի հայերը «Ֆուդ Սիթի»-ում հենց բեռնատարերից ծիրան են գնում՝ օգնելով մատակարար հայրենակիցներին

Երեկ  տեղեկատվություն տարածվեց, որ Մոսկվայի խոշորագույն մեծածախ շուկաներից մեկից՝ գյուղատնտեսական «Ֆուդ Սիթի» շուկայից կեսգիշերին դուրս են բերվել հայկական ապրանքներով բեռնատարներ։ Որոշ մատակարարներ տեղեկացնում են, որ մթերքն արդեն փչացել է։

Ռուսաստանի Հայերի Միությունը բանակցություններ է վարել Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ ՌԴ նախագահի վարչակազմի հետ «Ֆուդ Սիթի»-ում իրավիճակի կապակցությամբ։
     «Մենք տեղեկացրել ենք նրանց բարդ իրավիճակի մասին, որը ծագել է հայ վարձակալների իրավունքները ոտնահարելու հետևանքով, և խնդրել ենք կարճ ժամկետում միջոցներ ձեռնարկել նրանց օրինական իրավունքները վերականգնելու համար։ Ինչպես հաղորդել է ազգությունների գործերով դաշնային գործակալության ղեկավար Ի․ Բարինովը, «Ֆուդ Սիթի»-ի ղեկավարները վստահեցրել են, որ իրենց համար նույնչափ կարևոր են բոլոր վարձակալները, այդ թվում՝ հայերը։ «Նրանք ամեն ինչ կանեն իրավիճակը կարգավորելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իսկ մինչ այդ՝ Մոսկվայի հայերը ժամանել են  «Ֆուդ Սիթի» և հենց  բեռնատարերից  գնել ծիրան՝ այդպիսով փորձելով օգնել իրենց հայրենակիցներին։ 

Կադրերը՝ Դավիթ Տոնոյանի, Համլետ Հարությունյանի, Գոռ Փափազյանի և Վահե Ավանեսյանի ֆեյսբուքյան էջերից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին