Մոսկվայի իրավապահ մարմինները և կամավորները ողջ գիշեր փնտրելուց հետո հայտնաբերել են 70-ամյա Հրաչյա Սարգսյանին և 1.5 տարեկան թոռնիկին` Ալբերտին, ովքեր զբոսանքի էին դուրս եկել և չէին վերադարձել: Ոստիկաններին անհանսգտացրել էլ հատկապես այն փաստը, որ Հրաչյա Սարգսյանը տառապում է հիշողության կորստով: Տեղեկացնում է kp.ru-ն:
Ընտանիքը նախկինում բնակվել է Ապրելևկայում: Հենց այնտեղ են տարեց տղամարդուն ու թոռանը փնտրել ոստիկանները: Բարեբախտաբար Հրաչյա Sարգսյանի հիշողությունը չի դավաճանել, և նա թոռան հետ անսխալ գտել է հին բնակարանի հասցեն: