Մոսկվայում ներգաղթյալ-շինարարների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել։

Այս մասին փոխանցում է РЕН ТВ-ն:
Գործակալության ստացած տեղեկության համաձայն, անկարգությանը մասնակցել է առնվազն 20 մարդ:
Հաղորդվում է, որ իրավապահները ձերբակալել են Ուզբեկստանի 7 և Հայաստանի 2 քաղաքացիների: Ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել:
Միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզվում են:
Տուժածների մասին չի հաղորդվում: Նշվում է, որ ավելի վաղ ներգաղթյալները ծեծկռտուք էին կազմակերպել Մոսկվայի հյուսիս-արևմուտքում:


