▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում ծեծկռտտուքների մասնակից հայերի ու ադրբեջանցիների մուտքը ՌԴ կկասեցվի 5 տարով. 34 ձերբակալված կա

Մոսկվայում վերջին օրերին ազգայնական հողի վրա իրականացված ծեծկռտուքների բոլոր մասնակիցները օտարերկրացիներ են: Այս մասին հայտնել են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի բաժանմունքից: Հայտնվում է նաեւ, որ նրանց բոլորին սպառնում է Ռուսաստանի տարածքից վտարում:

НТВ-ն հայտնում է, որ շարունակական բախումների ու ծեծկռտուքների մասնակիցների թվում ընդհանուր առմամբ Հայաստանի ու Ադրբեջանի 34 քաղաքացի  է ձերբակալվել: Նրանց մեծ մասի նկատմամբ վարչական վարույթներ են հարուցվել մանր խուլիգանության հոդվածով, սակայն առնվազն 3 մարդու համար քննիչները կալանավորման միջնորդագիր են ներկայացրել: Նրանց վերագրվում է խուլիգանություն, որն իրականացվել է  մի խումբ անձանց կողմից՝ կազմակերպված նախնական համաձայնությամբ: Այդ տղամարդկանց սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: Ընդ որում, ՆԳՆ-ից մանրամասնել են, որ բոլոր ձերբակալվածները, բացի սահմանված պատիժներից, վտարվելու են Ռուսաստանի Դաշնության տարածքից: 

«Բոլոր օրինախախտների նկատմամբ, բացի օրենքով նախատեսված պատժամիջոցներից, կկիրառվեն ՌԴ տարածք մուտք գործելու ժամանակավոր  արգելքներ: Այդ օտարերկրացիների համար ՌԴ մուտքը փակ է լինելու 5 տարով»,-հայտարարել են ՆԳՆ բաժանմունքից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին