▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան

Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից:

Լուրը  Sputnik Արմենիա-ի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

«Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ՝ հայ։ Ընտանիքով մի քանի տարի է՝ Ռուսաստանում են բնակվում։ Սա մեր տիրապետած տեղեկությունն է այս պահին»,-ասել է դեսպանը։

Տողանյանը հավելել է, որ այս պահի դրությամբ ՌԴ-ում գտնվող ՀՀ հինգ քաղաքացիների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Կայքի տեղեկություններով՝ մահացած ՀՀ քաղաքացին 58-ամյա Վարդևան Օրդյանն է։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանում մահացել էր ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, համաճարակաբան 69-ամյա Արփիկ Հասրաթյանը։

Նա Ռուսաստանում կորոնավիրուսից մահացած հինգերորդ մարդն էր։ Մարտի 23-ին Հասրաթյանին հիվանդանոց էին տեղափոխել իր բնակարանից, որը գտնվում է Մոսկվայի արևմտյան շրջանում։ Սկզբում նրան բարձր ջերմությամբ և դժվարացած շնչառությամբ տարել էին քաղաքային N68 հիվանդանոց, իսկ մարտի 27–ին՝ Կոմունարկայի հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել էր։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին