▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում հաստատում են մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը

Մոսկվայում հաստատում են մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման հավանականությունը:

Նշվում է, որ հանդիպմանը կարող են ներկա լինել Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի արտգործնախարարները, հայտնում է РИА Новости գործակալությունը::

 «Այո, Մոսկվայում հաստատում են նման հանդիպման հնարավորությունը: Այն նախապատրաստվում է երկու երկրների նախագահների և Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի արտգործնախարարների մասնակցությամբ»,-ասել է դիվանագիտական աղբյուրը՝ մեկնաբանելով մայիսի 16-ին նման հանդիպման հավանականության մասին լուրերը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին