▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել 3.5 մլն ռուբլի արժեքով տրակտոր գողանալու համար

Մոսկվայում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել մայրաքաղաքի կազմակերպություններից մեկին պատկանող տրակտորը գողանալու համար: Այս մասին գրում է mskagency.ru-ն: 

Ըստ տեղեկությունների`սեպտեմբերի 4-ին անհայտ անձը 3.5 միլիոն ռուբլի արժեքով տրակտոր է գողացել: Երկու օր անց՝ սեպտեմբերի 6-ին, ոստիկանության աշխատակիցները կասկածյալին ձերբակալել են այդ տրակտորը տեղափոխելու ժամանակ:

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին