Ապրիլի 6-ի երեկոյան Մոսկվայում մահացել է հայտնի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը: Վերջինիս մոտ COVID-19-ն էր գրանցվել: Գրեթե 2 շաբաթ առաջ մահացել էր նրա կինը, որը նույնպես վարակվել էր կորոնավիրուսով:

72-ամյա Միշիկ Ղազարյանը և նրա կինը՝ 69-ամյա Արփիկ Ասպարյանը 2 շաբաթ առաջ թոքաբորբով հոսպիտալացվել էին Կոմունարկայի հիվանդանոցում:
Մարտի 28-ին գինեկոլոգ Արփիկ Ասպարյանը մահացել էր:
Միշիկ Ղազարյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր էր, Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր: Գիտնականը զբաղվում էր լազերների հետազոտությամբ:


