ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Նովոմոսկովյան Սոսենսկի վարչական շրջանում խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի անունով փողոց է անվանակոչվել։ Մոսկվայի քաղաքապետի հրամանագրով նույն վայրում տեղադրվել է նաև Վարդանյանի արձանը։
Նախաձեռնությունը Ռուսաստանի հայերի միությանն է և ՌԴ Արտաքին հետախուզական ծառայությանը։
Նշենք, որ այս տարի լրանում է Գևորգ Վարդանյանի հարյուրամյակը։