▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոտոցիկլով վթարի է ենթարկվել և մահացել է 30-ամյա նկարիչ Արարատ Ալեքսանյանը. նրան վթարի ենթարկողը հարբած է եղել

Մոտոցիկլով վթարի է ենթարկվել և զոհվել նկարիչ Արարատ Ալեքսանյանը: Նա 30 տարեկան էր, բնակվում էր Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:

/filemanager/uploads/ararat_alexanyan.jpg

Տեղեկությունը «Հայկական ժամանակին» հաստատել են ոստիկանությունից՝ հայտնելով, որ դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ:

«Հուլիսի 24-ին՝ ժամը 03:00-ին, Վանաձորի Վարդանանց փողոցում նկարչի վարած մոտոցիկլը անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով Արարատ Ալեքսանյանը մահացել է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին