▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մուդիս վարկանիշային ընկերությունը շարունակում է Հայաստանի տնտեսության վերաբերյալ բացասական կանխատեսումները

Մուդիս վարկանիշային ընկերությունը շարունակում է Հայաստանի տնտեսության վերաբերյալ բացասական կանխատեսումները` նշելով հիմնական ռիսկերը` արտաքին կախվածության ավելացում, տրանսֆերտների նվազում, արտաքին ներդրումների համար անկայուն հեռանկարի առկայություն, բյուջետային ցուցանիշների վատթարացում, հաջորդ տարի պետական պարտքի ՀՆԱ 50% ցուցանիշի արձանագրում:
Այս ամենի մասին խոսվում է արդեն երկու տարի և խնդիրների լուծման ուղղությամբ որևէ քայլ չի կատարվում: Ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսությունը մտնում է խորը ճգնաժամային փուլ. առաջիկա տարիներին արձանագրվելու է վերջին 20 տարիների վատագույն ժամանակահատվածը:

 

Մեսրոպ Առաքելյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին