▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մուրացան» ԲԿ-ում 3-ամյա երեխա է մահացել

Դեկտեմբերի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում «Մուրացան» ԲԿ-ի մանկական բաժանմունքում մահացել է նույն օրը նշված կենտրոն տեղափոխված 3-ամյա երեխա։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ Մարի Ն-ն է։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին