▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. հայկական կողմը համաձայնել է զիջումների գնալ

Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպմանՆա մայիսի 24-ին եղել է Բաքվում, այնտեղ բանակցել է ադրբեջանական կողմի հետ, լսել է նրանց պահանջները և այժմ Երևանում դրանք ներկայացնելու է ՀՀ ՊՆ ղեկավարությանը՝ սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար: Ռուսական միջնորդությամբ փորձում են կանխել հետագա լարումը և խաղաղ կարգավորել խնդիրը:

/filemanager/uploads/2020/12/week-2/rustam_muradov.jpg

Այս մասին գրում է Hraparak.am-ը:

«Մեր տեղեկություններով, հայկական կողմը համաձայնել է ինչ որ զիջումների գնալ: Բանակցությունների ընթացքի ՝ավելի ուշ:

Կայքը փորձել է պարզաբանում ստանալ ՊՆ-ից, սակայն լրատվական վարչության ղեկավար Գևորգ Ալթունյանը չի պատասխանել մեր հեռախոսազանգերին։ 

Նշենք, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը։ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է գործողությունները, որոնք ձեռնարկվում են ռուսական զորախմբի կողմից՝ հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ։

Զրուցակիցները մանրամասն քննարկել են նաև ադրբեջանական սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ որևէ ոտնձգություն, և որ այս հարցում պաշտպանության նախարարության դիրքորոշումը հստակ է. ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները պարտավոր են առանց նախապայմանների վերադառնալ իրենց ելման դիրքեր։

Վաղարշակ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են իրադրության հանգուցալուծման հնարավոր տարբերակները։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին