Ներկայիս Թուրքիայի Մուշ քաղաքում «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության
ստեղծած հանձնաժողովը «Քաղաքային փոխակերպում» անունով ուսումնասիրություն է անցկացրել հայկական պատմական թաղամասում, որտեղ վերջին շրջանում հայկական տներ էին ավերվել:
Հանձնաժողովի անդամները այցելել են Մուշի հայկական թաղամասը, , որը հնում անվանվել է «Ամրոց», ուսումնասիրել հայկական տների, եկեղեցու, այլ շինությունների վիճակը:
Աշխատանքներից հետո հանձնաժողովի անդամները կոչ են արել պահպանել այս շրջանի պատմությունը, որը գալիս է ուրարտական շրջանից:
Մուշ քաղաքի ամենահին կառույցներից մեկը համարվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը ևս այս թաղամասում է, ոչնչացման եզրին է: «Ակօսի» լրագրողն ավելի վաղ ահազանգել էր եկեղեցու իրավիճակի մասին, ինչից հետո նախկինում հայկական ընտանիքին պատկանող մի տուն և այդ եկեղեցին անցել են Էրզրումիի «Մշակութային արժեքների պահպանություն» կազմակերպության հովանավորության տակ: Այս ամենից հետո էլ, սակայն, եկեղեցին նույն անմխիթար վիճակում է:
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին Ցեղասպանությունից հետո վերածվել է մասնավոր սեփականության:
Նշենք, որ այս տարի Թուրքիայում որոշել էին քանդել նախկինում հայերին պատկանած Մուշի 500 պատմական տները՝ տեղում այլ շինություններ կառուցելու նպատակով։
Տեղի իշխանությունները ոչնչացրել էին տների 80 տոկոսը, սակայն ավելի ուշ որոշում է կայացվել դադարեցնել ապամոնտաժման աշխատանքը։
- See more at: http://allturkey.am/10933/%d5%b4%d5%b8%d6%82%d5%b7%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8/#sthash.CwboV5Ew.dpuf
allturkey-ի փոխանցմամբ՝ Ներկայիս Թուրքիայի Մուշ քաղաքում «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության