▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մովսես Հակոբյանին հրավիրել են ՀՔԾ՝ բացատրություն տալու

Այսօրվա ասուլիսից հետո ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն:

Հարցաքննության վերաբերյալ Մովսես Հակոբյանը մանրամասներ չի հայտնել:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը, հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու եւ իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

Մովսես Հակոբյանը, ով երեկ հրաժարվեց Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից, այսօր ասուլիսի ժամանակ մի քանի բացահայտումներ արեց:

Կարդացեք նաև՝ Վարչապետը լրահամալրումը կանգնեցնելու հրաման է տվել. պաշտոնատար անձինք ձայնագրել են խոսակցությունը

Հրաժարականի որոշումս կայացրել եմ, երբ վարչապետը կոչ արեց կռվող տղաներին գալ և «վնգստացողներին» դուրս մղել. Մովսես Հակոբյան

Տիկին Աննային խնդրեցի դուրս գալ հրամանատարական կետից, ինձ կանչեցին Երևան

Ես ասացի՝ դուք նշանակել եք ԶՈՒ ԳՇ պետ ամենաանպատրաստ գեներալին․ Մովսես Հակոբյանը՝ Արտակ Դավթյանի մասին

Իսկանդերը կիրառվել է, բայց չեմ ասի՝ որտեղի վրա. Մովսես Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին