▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակույթի նախարարին դատի են տվել

168.am-ը գրում է. ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Մշակույթի նախարարության, որով հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանը: Այսօր այս մասին մամուլում տարածված տեղեկությունները ճշտելու և մանրամասներին ծանոթանալու նպատակով կայքի թղթակիցը  կապ հաստատեց հայցվորի՝ Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի հետ: Պարոն Աբրոյանի հետ հեռախոսազրույցը ներկայացնում ենք առանց խմբագրման.

– Պարոն Աբրոյան, ըստ այսօր մամուլում տարածված տեղեկությունների՝ Դուք դատի եք տվել Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:

– Խոսքը վերաբերում է աշխատանքային իրավահարաբերությունների խնդրին, որով ես բողոքարկել եմ իմ նկատմամբ կիրառված խիստ նկատողություն-տույժը: Դա կարող է լինել «Քաղաքացիական ծառայության մասին» մասին օրենքով ծառայողական քննությամբ, կամ դատական կարգով և իրենից ներկայացնում է աշխատանքային գործընթաց: Կարծում եմ, որ հանրային հնչեղության կարիքը չկա և դրանով ավելի կսրվեն և կլարվեն որևէ հարաբերություն:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին