▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտեք արսենթորոսյանների, արայիկհարությունյանների և մնացած ուսապարկերի էջ ու ծանոթացեք ձեր իրական վարկանիշին

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաստորեն՝ Նիկոլն իմ հոգևոր հայրն է...

Արսեն Թորոսյանը երեկ շշմելու բացահայտում արեց. պարզվում է՝ Նիկոլն իմ հոգևոր հայրն է։

Հանրային հայհոյանքի հանդեպ կայուն իմունոհամակարգ ունեցող այս սելեկցիոն տեսակը պնդում է, որ Շուշին հանձնել են իմ հոգևոր հայրերը։
Շուշին հանձնել է Նիկոլն ու երդվում եմ՝ Նիկոլն իմ հոգևոր հայրը չի։ Ավելին՝ անգամ հոգևոր քեռիս չէ։

Իսկ իշխանության ողջ հրետանու առաջնագիծ բերելը՝ ուսապարկերով, ֆեյքերով ու մնացյալ մասովկայով, ինձ հուշում է, որ ինչ-որ շատ ավելի լուրջ բան է կատարվում և էս «քոփի փեստով» բաժանված տեքստերով ընդամենը թիրախներն են փորձում շեղել։

Չստացվեց։ Պոլնի պրավալ։

Ավելին՝ երեկ մի յուրօրինակ exit poll տեղի ունեցավ, երբ արսենթորոսյանների, արայիկհարությունյանների և մնացյալ ուսապարկերի գրառումների տակ հազարավոր մեր հայրենակիցներ հայհոյանքով քվեարկեցին ընդդեմ սրանց ստի և հիմարության։

Քվեարկությունն այնքան բուռն, այնքան սպառիչ ու կլասիկ էր, որ ինձ ավելացնելու բան չի մնում։ Հուսամ հասկացաք, որ ստերով, «հաղԴելու ենք» հեշթեգերով ու ֆեյքերի կոյուղով անգամ այլևս պարտված եք։ ԱԱԾ-ին էլ ասեք իզուր ամիսը մեկ սոցհարցում չանի։ Մտեք արսենթորոսյանների, արայիկհարությունյանների և նրանց հավասարեցված մնացած ուսապարկերի էջ ու
ծանոթացեք ձեր իրական վարկանիշին։

Նավսյակի փոփքորն ու կոլա վերցրեք՝ շատ երկար եք ծանոթանալու իրական մարդանց իրական կարծիքներին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին