▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը գրավեց Լեչչեի դարպասը

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել  Ա Սերիայի 25-րդ տուրի՝ «Լեչչեի» հետ տնային խաղում:

Խաղի 37-րդ րոպեին, Ջեկոյի փոխանցումից հետո ձախ եզրում ստանալով գնդակը, Մխիթարյանը դարպասապահի ոտքերի արանքով այն ուղարկել է դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:0:

Ավելի վաղ՝ 13-րդ րոպեին, Մխիթարյանն իր ակտիվում նաև գոլային փոխանցում էր գրանցել. նրա փոխանցումից հետո թուրք կիսապաշտպան Ջենգիզ Ունդերը գնդակն ուղարկել էր հյուրերի դարպասը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին