▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության շնորհիվ անհետ կորած 13-ամյա տղան գտնվել է

Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալ»-ից «Ռոմա» տեղափոխությունը նպաստել է նրան, որ անհետ կորած համարվող 13-ամյա քենիացի տղան գտնվի: Նրա հետ ամեն ինչ կարգին է, երեխան արդեն վերամիավորվել է ընտանիքի հետ։ Այս մասին տեղեկացնում է իտալական ակումբի թվիթերյան էջը:

Նշվում է, որ երեխան հայտնաբերվել է Մխիթարյանի նորամուտի խաղի օրը, երբ հռոմեացիները հաղթեցին «Սասուոլոյին», իսկ Հենրիխը դարձավ գոլի հեղինակ։

Մխիթարյանը թվիթերում կիսվել է նորությունով: Նա նաեւ գրառում է կատարել:

«Ի՜նչ լավ լուր է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին