Ահարոն Ադիբեկյանը, խոսելով ներքաղաքային տրանսպորտի գնի թանկացման ու «Չեմ վճարելու150 դրամ» ակցիայի մասին, այսօր ասել է, որ տրանսպորտի գնի իջեցման մասին պետք է մոռանալ:
« Ես դեմ չեմ՝ թող լինի 300 դրամ, նորմալ աշխատի տրանսպորտը, բայց ես ունենամ այնքան գումար, որ կարողանամ տալ այդ գումարը»,-նշել է «Սոցիոմետր» անկախ սոցիոլագիական կենտրոնի ղեկավարն ու ասել, որ ինքը 150 դրամ է վճարում, քանի որ վարորդը մեղավոր չէ: