▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա ընդունեց, որ չի ճշտել տեղեկատվության իսկությունը. Լիլիթ Մակունցն ու Վիգեն Ստեփանյանը հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագահ, Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հեռախոսազրույց է ունեցել դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանի հետ:

 

 

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Վիգեն Ստեփանյանի հետ, որի ընթացքում պարոն Ստեփանյանն ընդունեց, որ չի ճշտել իր կողմից տեղեկատվության իսկությունը, և մենք արձանագրեցինք, որ ես նման բան չեմ ասել և տեղի է ունեցել թյուրիմացություն։ Ես հաղորդել եմ նաև, որ ունեմ մեծագույն հարգանք իր՝ որպես դերասանի, ինչպես նաև Հայաստանում ու Հայաստանից դուրս գործունեություն ծավալող բոլոր արվեստագետների նկատմամբ: Սա ասում եմ ոչ թե ի պաշտոնե, այլ որպես քաղաքացի ու մարդ: Ուրախ եմ, որ ամեն ինչ հարթվեց»:

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝ Կամ ապացուցում եք, որ նման բան եմ ասել, կամ ներողություն խնդրում. Մակունցը դատի կտա դերասան Վիգեն Ստեփանյանին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին