▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա ինձ համար աշխատող կնոջ ու մոր լավագույն օրինակն է. Սիրուշոյի շնորհավորանքը՝ Սյուզան Մարգարյանին

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Սյուզան Մարգարյանը տոնում էր ծննդյան տարեդարձը: Սիրուշոն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել` դրան կից կատարելով հետևյալ գրառումը.

«Մայրս ինձ համար աշխատող կնոջ ու մոր լավագույն օրինակն է միշտ եղել։ Ունենալով ակտիվ աշխատանք, լինելով սիրված ու պահանջված երգչուհի Հայաստանում եւ սփյուռքում` նա ինձ համար կարողացել է միշտ լինել լիարժեք ու գերազանց Մայր։ Իր օրինակով ցույց է տվել, որ կինը պետք է կարողանա համատեղել այդ երկուսը եւ դեռ շատ ավելին։ Շնորհավոր ծնունդդ, Մամ!»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին