▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա ինձ համար պահապան հրեշտակ եղավ, երբ ես դրա կարիքը շատ ունեի. Սիրուշո

Image may contain: 2 people, people smiling, indoor

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սիրուշոն իր միկրոբլոգերում նոր լուսանկար է հրապարակել՝ գրելով հետևյալը.

«Կանադահայ բարերար Արփի Մերաս... Ինձ հանդիպած ամենադրական և ուժեղ մարդկանցից, ով միշտ պատրաստ է օգնության հասնել մարդկանց, ինչպես 1988 թվականի երկրաշարժից տուժած մի խումբ երեխաներին տեղափոխեց Կանադա, որտեղ նրանք ստացան բժշկական օգնություն և ուսում։

Տորոնտոյում 1974 թվականին հիմնեց ամենահեղինակավոր կրթօջախներից մեկը, որտեղ սովորել են տարբեր ազգությունների հազարավոր երեխաներ, որոնց մինչ օրս էլ պարտադիր դասավանդվում է նաև հայկական պատմություն, երաժշտություն և պար։

Նրա շնորհիվ են նաև Կանադայում ապրող հայերի սերունդները տարիներ շարունակ պահպանել հայկական մշակույթը, լեզուն և ոգին։Նա իմ կյանքում նույնպես մեծ դեր ունի. նա ինձ համար պահապան հրեշտակ եղավ, երբ ես դրա կարիքը շատ ունեի։ Համոզված եմ,որ կյանքս այլ կերպ կընթանար,եթե կողքիս չլիներ նման բարի,ազնիվ և ուժեղ հայ ՄԱՐԴ! Հավերժ շնորհակալ եմ...»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին