▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարինե Դովլաթյան. «Ամենամեծ ձեռքբերումս «ոչ» ասել սովորելն է»

 

Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է երգչուհի Նարինե Դովլաթյանը: 

Մանկության տարիներին Ձեզ հետ կատարված ամենազավեշտալի դեպքը:

 -  Շատ են եղել: Բայց մի բան կա, որի պատճառով հիմա ես այնպիսին եմ, ինչպիսին, որ կամ:  Փոքր ժամանակ անչափ շատ էի սիրում դիմահարդարման պարագաներ: Մեկ անգամ հարևանուհուս պայուսակից հանեցի նրա դիմահարդարման պարագաները և դեմքիս քսեցի: Երբ խեղճ կինը տեսավ, քիչ էր մնում ծեծեր ինձ. շրթներկը լրիվ փչացրել էի: Շատ երեխաների նման ես էլ շատ էի սիրում մայրիկիս բարձրակրունկ կոշիկները հագնել. դրանց կտկտոցն էր ինձ դուր գալիս:  Երևի այդ ամենի պատճառով է, որ հիմա չեմ սիրում շպարվել և բարձրակրունկ կոշիկներ հագնել:

 -   Ձեր ամենամեծ ձեռքբերումը կամ ձեռքբերումները: 

 -   Ամենամեծ ձեռքբերումս  «ոչ» ասել սովորելն է:

 -  Դեպք, որը չէիք ցանկանա ջնջվեր չէր Ձեր հիշողությունից:

-  Այսպես, թե այնպես մեր հիշողությունից ոչինչ չի ջնջվում: Ես ամեն ինչ հիշում եմ:  Եթե հիշողությունիցս հանկարծ ինչ-որ բան ջնջվի, ապա օրագրերիցս հաստատ չի ջնջվի: 

 Պատկերացրեք, թե Ձեր ձեռքում կախարդական փայտիկ կա, ի՞նչ  կկատարեիք Ձեզ համար :

-Կախարդական փայտիկով այնքան բան կանեի: Ես հրեշտակ չեմ, իհարկե, բայց կցանկանայի աշխարհի բոլոր հիվանդ մարդիկ առողջանային:  

 -  Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս երկու որակներից ո՞րն եք նախընտրում:

- Երկուսն էլ շատ կարևոր են: Հնարավոր է մարդ անընդունակ լինի և իր աշխատասիրությամբ գերազանցի ընդունակին: Իսկ ծույլ մարդկանց չեմ սիրում: Ըստ իս՝ երբ մարդն ընդունակ է և տաղանդավոր, պետք է ավելի շատ աշխատի իր վրա:

 -   Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:

- Թշնամիներ չունեմ,  ամեն դեպքում՝ ոչ մեկին ինձ թշնամի չեմ համարում: Ազատվել որոշակի գծերից չէի ցանկանա: Ես ես եմ՝ այնպիսին, ինչպիսին, որ կամ՝ թերություններով և առավելություններով:  

 -  Ի՞նչը կարող է ստիպել Նարինե Դովլաթյանին լիաթոք ծիծաղել և ինչը՝ արտասվել:

- Այն, ինչ ինձ ստիպում է ծիծաղել, մի օր կարող է ստիպել արտասվել, կամ՝ ընդհակառակը: Հիմա հաճախ եմ ծիծաղում այն ամենի վրա, ինչի համար տարիներ կամ գուցե ամիսներ առաջ լալիս էի: 

-    Նա, ով կարողանում է ներողություն խնդրել … :

-    Նա, ով կարողանում է ներողություն խնդրել չի վախենում ընդունել իր սխալը:

-   Երջանիկ լինելու համար հարկավոր է … :
Մարդ չի կարող միշտ երջանիկ լինել: Մենք ունենում ենք երջանիկ պահեր, որոնց համար էլ ապրում ենք:   

-   Պատկերացրեք, թե գնում եք անմարդաբնակ կղզի՝ մեկ տարի ապրելու: Ամենակարևոր չորս իրերը, որ կվերցնեիք Ձեզ հետ:

-   Թուղթ և մատիտ, player ` իմ սիրած երգերով և շատ ուրիշ բաներ: 

-   Գիրք կամ ֆիլմ, որը հեղափոխել է Ձեր մտքերը:

-   Չարլի Չապլինի ինքնակենսագրական գիրքը:

Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:

- Բոլոր ասեկոսեներն էլ ինձ համար ծիծաղելի են հենց այն պատճառով, որ չեն համապատասխանում իրականությանը: Բայց մարդիկ անդադար խոսում են ու խոսում…

-  Ի՞նչ կխնդրեք Ձմեռ պապիկից այս տարի: 

-  Հայկական նոր և իմաստալից մուլտֆիլմեր փոքրերի համար:

 -  Դուք հավաքել եք համբույրի մեծ պարկ, ու՞մ կնվիրեք այն:

 -  Քույրիկներիս երեխաներին:

 Սեդա Հերգնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին