▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախ որոշեցին, որ Հայաստանն ավարտվում է Տեղ գյուղով, ապա՝ Շուռնուխով. Աննա Գրիգորյան

ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր համացանցում տարածված ամոթալի տեսագրությունը հերթական ապտակն է հայ հասարակությանը։ Այն կարծես փաստում է, որ գործող (թեև ավելի ճիշտ կլիներ ասել՝ անգործունյա) իշխանության առաքելությունը չի ավարտվելու հայկական հողերի հանձմամբ, դրա վերջնական նպատակը հայի արժանապատվության հանձնումն է։

«Մենք ենք տերը մեր երկրի» բղավողները նախ որոշեցին, որ Հայաստանն ավարտվում է Տեղ գյուղով, ապա՝ որ այն ավարտվում է Շուռնուխով։ Այսօր արդեն մեր երկրի ներկայիս իշխանությունները որոշել են, որ Հայաստանն առհասարակ ավարտվում է։

Մնում է միայն պարզել՝ արդյոք դրա հետ համաձայն է հայ ժողովուրդը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին