ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետից ստացել է առաջարկություն՝ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Նախագահի աշխատակազմն առաջարկություն է ստացել ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Նախագահը դեռևս չի ստորագրել»,- նշել է Պողոսյանը։


