▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախնական տվյալներով` կա 3 զոհ. Գիշերը ինտենսիվ կրակի տակ են եղել Շուշին ու Ստեփանակերտը

Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշվում է, որ ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։

«Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում, նախնական տվյալներով, կա 3 զոհ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Տեղերում  աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։

Մյուս տվյալները ճշտվում են։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին