▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նախորդ օրերին մենք շատ ծանր տեսարանի ականատես եղանք». Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հունիսի 3-ին, կառավարության նիստի մեկնարկին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դիահերձարանի հատակին՝ պոլիէթիլենային տոպրակներում պահվող դիերի դեպքին.

«Նախորդ օրերին մենք շատ ծանր տեսարանի ականատես եղանք, երբ հրապարակվեցին Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հայտնի կադրերը ու ֆունդամենտալ հարցը, որ պետք է պատասխան ստանա, հետևյալն է՝ արդյո՞ք սա պետության վերաբերմունքն է արտահայտում զոհված զինվորների նկատմամբ: Այս հարցի պատասխանը գտնելու համար, նախ կուզենամ Անահիտ Ավանեսյանը ներկայացնի, թե ոլորտում 2018-ից ի վեր ի՞նչ է արվել»:

Ի պատասխան Փաշինյանի՝ Առողջապահության նախարարի պաշտոնակատարն նշել է.

«2018-ից հետո մշակվել ու կյանքի է կոչվել դատաբժշկական համապետական, անհրաժեշտ չափանիշներին համապատասխան ցանցի ծրագիրը: Ամբողջությամբ վերանորոգվել է Երևանի կենտրոնական դիահերձարանը, սառնարանները համալրվել են լաբորատոր նոր սարքավորումներով: 2020-ին հիմնանորոգվել է Մեծամորի դիահերձարանն ու կառուցվել է սառնարանային նոր բլոկ, ընթանում է երկրորդ կառուցումը: 2020-ին հիմնանորոգվել է Աբովյանի մասնաճյուղը, տեղադրվել են կասետային սառնարաններ, հիմա էլ լրացուցիչ մաս է կառուցվել: 2020-ին Գորիսում ևս սառնարանային բլոկ է տեղադրվել: 2021-ին վերակառուցվում ու սառնարաններով համալրվում է Մարտունու մասնաճյուղը: Նախագծվել է և ընթանում է Սևանի մասնաճյուղի վերակառուցման ծրագիրը»:

Իսկ թե ինչու այս փոփոխությունների արդյունքում ունենք այս տեսարանը, Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Այո, ԱՆ-ը կարող է սահմանել չափանիշներ, բայց մարդու ու մտածողության փոփոխությունն առանցքային խնդիր է: Դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին