▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախօրոք հայտարարված 100 վերելակի փոխարեն այս տարի Երևանում կփոխարինենք 500 վերելակ. Հայկ Մարության

Արդեն ներկայացրել ենք Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի գրառումն, ըստ որի «Հաշվի առնելով մայրաքաղաքում անցած 2019-ին եկամուտների հավաքագրման արդյունքները՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերանայել է վերելակների փոխարինման ծրագիրը՝ հնգապատկելով նախօրոք հայտարարված ծավալները։ Այդպիսով, այս տարի համայնքի միջոցներով, նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն, կտեղադրվի 500 նոր վերելակ»։

Քաղաքապետարանում կայացած հերթական գործա-կարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ փոխարինման աշխատանքների ընթացքում հաշվի կառնվեն մինչ այժմ 20 վերելակի փոխարինման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու առանձնահատկությունները։

Մանրամասն՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին