▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նայեք ու մի մոռացեք մեր նորագույն պատմությունը, ամոթի ու խայտառակության պատմությունը. Միքայել Մինասյան

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամ-ալիքում տեսանյութ է հրապարակել և գրել․

«Ավելի քան 20 օր է՝ Հայատսանի ինքնիշխան տարածքն օկուպացված է թշնամական բանակի կողմից: Թշնամին մեր ինքնիշխան տարածքում ամրություններ է կառուցում, ծաղրում են մեր զինվորականներին, սպանում ու գողանում են մեր զինվորներին: Շեշտում եմ, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխան տարածքում: 

Այդ ընթացքում գլխավոր գերագույն հրամանատարի պարտականություններ կատարողը ծամածռություններ է անում նախընտրական հանդիպումներում: Սա առաջնահերթությունների հստակեցում է. սպառնալիքներն ու ծամածռություններն օկուպացիայից կարևոր են: Ընդդիմության հանդեպ անթաքույց ագրեսիան ավելի կարևոր է, քան՝ զինվորականներին առևանգելը… Նայեք ու մի մոռացեք մեր նորագույն պատմությունը: Ամոթի ու խայտառակության պատմությունը»,- գրել է նա:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին