▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նազենին ու Ֆելիքսը կրկի՞ն միասին են

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը երեկ Ֆեյսբուքի իր էջում Նազենի Հովհաննիսյանի եւ Ֆելիքս Խաչատրյանի լուսանկարն էր տեղադրել, որը բուռն քննարկումների և տարբեր մեկնաբանությունների պատճառ դարձավ: Քննարկման յուրաքանչյուր մասնակից իր կարծիքն էր հայտնում նախկին զույգի ապագայի վերաբերյալ` միասին կլինեն, դեռ սիրում են իրար, արդյոք Նազենին է նկարում, թե ոչ և այլն:

Ինչպես փոխանցում է bravo.am-ը, թեժացող կրքերը հանդարտեցնելու համար Նազենի Հովհաննիսյանը գրել է. «Ժողովո՞ւրդ: Մարդ Նոր տարվա նկարահանման է՞լ չի կարող արդեն գնալ, որտեղ բոլորը կոլեգաներ են: Ես էլ կարծում էի` իմ պրոֆիլն արդեն վաղուց ճանաչելի է. այնքան ուրիշներ իմ դեմքով ապրեցին, արդեն շփոթում եք: Իսկ այստեղ ես եմ, Ֆելոն էլ` Ֆելոն :): Մենք էլ հազար տարվա ընկերներ ենք: Չեմ կարծում, որ զարմանալու պատճառ կա»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին