Թեյլիերյանն ու «Նեմեսիս» հատուկ գործողության այլ մասնակիցները Բերլինի ու Թիֆլիսի փողոցներում, Թուրքմենստանի անապատում մեկ-մեկ գտել ու սպանել էին թուրք դահիճներին: Մենք անվանում ենք հայ վրիժառուներին ազգային հերոսներ: Հիմա, երբ Երևանի փողոցներում թիկունքից խբում են հայ քաղաքական ակտիվիստներին, նվաստացնում են ազգային հերոսներին, հրկիզում են նրանց մեքենաները, բանտարկում են ազատամարտիկներին` սա ի՞նչ հատուկ գործողություն է հայ ազգի դեմ, ինչպե՞ս է կոչվում`«Թալաատ-փաշա», թե՞ « Ժելեզնիյ Ֆելիքս »: ԵՎ ինչպե՞ս պետք է անվանել այս սրիկայության ու դավաճանության կատարողներին: Թե՞ նրանց թվում է, որ մենք նրանց անունները չենք իմանալու առաջիկա ազգային դատավարությունների ընթացքում: «Նեմեսիս»-2 ծրագիր է հասունացել...
«Նեմեսիս»-2 ծրագիր է հասունացել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet