▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նեոբոլշևիզմը կարող է կործանարար լինել. Էդուարդ Շարմազանով

«Երբ Փաշինյանը Ազգային Ժողովում հաստատում էր կառավարության ծրագիրը ես ցանկացա, որ սա լինի կառավարություն, բայց ոչ երբեք Հեղկոմ: Դժբախտաբար ես տեսնում եմ ավելի շատ Հեղկոմի այլ ոչ թե կառավարության ձեռագիր»,-ասում է  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովն ընդգծում է, որ  անձնական վրեժխնդրության միտումները և մոտեցումները վտանգավոր են մեր պետության համար. «Մի պետության համար, որի գլխավոր մարտահրավերը Արցախն է,  նեոբոլշևիզմի կառուցումը կարող է կործանարար լինել»,-հավելել է  նա:

Անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՔԾ հարցաքննության կանչելուն և կալանավորելու միջնորդություն ներկայացնելուն, ԱԺ փոխնախագահն ասել է, որ իրավական հարցերին երբեք գնահատականներ չի տվել և փորձել է չշտապել. «Բայց ինչպես ասում են, երբեք մի ասա երբեք»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Էդուարդ Շարմազանովը զարմացած է. «Եթե 2-րդ նախագահը արտերկրից վերադառնում է և կամովի ներկայանում է ՀՔԾ, ապա կալանավորելու միջնորդություն ներկայացնելու տրամաբանությունը ո՞րն է,-ասել է նա և հավելել,-«մենք անվտանգության արտաքին մարտահրավեր ունեցող երկիր ենք չէ՞, բա այդ դեպքում նեոբոլշևիկյան և «ինձնից առաջ բոլորը հանցագործ են» տրամաբանությամբ ո՞ւր ենք հասնելու: Սա շատ վտանգավոր է: Մենք իրավունք չունենք վրեժխնդրության գետը մտնել: Սա բոլորիս համար կարող է կործանարար լինել»,-եզրափակել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին