Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես, մենք...
Մենք բոլորս մեղավոր ենք, որ 2018-ին թույլ տվեցինք կործանել մեր երկիրը:
Ես ստեղծեցի «Իշխանություն» ֆիլմը ու երկար մտածում էի՝ ինչ գրեմ վերջի տիտրերում...
Նվիրվում է... Ու՞մ... Հայ զինվորի՞ն...
Նվիրվում չդավաճանող մարդկա՞նց... Բայց ֆիլմը միայն նրանց մասին չէ:
Ոչինչ չգրեցի, բայց շարունակեցի դրա մասին մտածել:
Ավելի ուշ հասկացա, որ պետք է գրեի ոչ թե «նվիրվում է», այլ «ներողություն»:
Ներողություն եմ խնդրում դավաճանված ու զոհված տղերքից, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից, տուն կորցրած իմ հայրենակիցներից` որ թույլ տվեցի (ես, նաև ես) կործանել Հայաստանը ու Արցախը:
Մենք կկարողանանք վերականգնել մեր երկիրը՝ ես կանեմ դրա համար ամեն ինչ:
Անվերադարձ է միայն հերոս տղերքի կյանքը` այդ բեռի հետ պետք է ուղղակի ապրել»: