▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է հացադուլ հայտարարած «Սասնա ծռեր»-ի անդամների պահման պայմաններին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և ծանոթացել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահման պայմաններին։

Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել է  ֆեյսբուքյան իր էջում։ Գրառման մեջ ասվում է.

Քիչ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծանոթացա «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի պահման պայմաններին։

Արայիկ Խանդոյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 29-ից։ Հացադուլ է անում ի նշան բողոքի՝ Հայաստանում հաստատված անարդարությունների։ Նաև պահանջում է, որ կալանավորված անձանց, մասնավորապես նույնպես հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի և Նորք-Մարաշ խմբի անդամ Հարություն Սարիբեկյանի առողջական խնդիրները պատշաճ ուշադրության արժանանան։ Խանդոյանը դեկտեմբերի 29-ից գտնվում է պատժախցում։ Նրան պատժախուց տեղափոխելու պատճառաբանությունը հետևյալն է. ըստ փաստաթցթերի խցում իրականացվել է խուզարկություն, հայտնաբերվել է երկու հեռախոս և ինքնաշեն ալկոհոլային խմիչք։ Պատժախուց տեղափոխվելուց առաջ Խանդոյանը պահվել է ՔԿՀ բուժմասի երկու հոգանոց խցում։ Մայիսից ի վեր, հարազատների հետ 13 կարճատև տեսակցություն է ունեցել։ Ունի առողջական խնդիրներ։

Սմբատ Բարսեղյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 21-ից։ Պահանջում է իրեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ մենախուց։ Ներկայումս պահվում է հացադուլավորների խցում, ևս երկու հացադուլավորների հետ։ Ունի առողջական խնդիրներ։

Արմեն Բիլյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 19-ից։ Ունի բավականին լուրջ առողջական խնդիրներ։ Պահանջում է այդ խնդիրների նկատմամբ պատշաճ ուշադրություն։ Պահվում է հացադուլավորների խցում՝ միայնակ։

Բարձրացված բոլոր հարցերով լրջորեն կզբաղվեմ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին