▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանը չորսուկես տարում մի ջրամբար չսարքեց, թուրքերի ջուրը չկտրեց»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. 

«Նիկոլ Փաշինյանը չորսուկես տարում մի ջրամբար չսարքեց, թուրքերի ջուրը չկտրեց
2017 թվականին նախատեսվում էր Տավուշի մարզում կառուցել Հախումի և Կողբի ջրամբարները, դրանցում ընդհանուր առմամբ կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր, սակայն սահմանագոտում այդ ջրամբարների կառուցման ծրագրերը մնացին թղթի վրա։ Նիկոլ Փաշինյանի իշխանության չորսուկես տարիների ընթացքում Տավուշի մարզում ոչ մի ջրամբար չի կառուցվել։ Տավուշի մարզի Աղստև, Ոսկեպար, Հախում, Քարահան և այլ գետերի քաղցրահամ ջրերը շարունակում են հոսել Ադրբեջան, այնտեղ կուտակվում են ոռոգման ջրամբարներում, ոռոգում Ադրբեջանի դաշտերն ու այգիները։ Վերջին տարիներին ամռանն Ադրբեջանում երաշտ է, Տավուշի սահմանագոտում ոռոգման ջրամբարների կառուցումից հետո Ադրբեջանը որոշակի կախվածություն կունենար Հայաստանից»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին