▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ այցելել է «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղ

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու դուստրերի հետ այցելել է «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղ: Գրատուն էին այցելել նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Նիկոլ Փաշինյանը շրջել է գրատնով, ծանոթացել այնտեղ ներկայացված գրքերին: Վարչապետը կարևորել է հանրապետությունում նման գրատների թվի ավելացումը:

 

 

 

 

 

 

 

 

«Իհարկե, կարևոր է, որպեսզի նման գրատներն ավելանան, դա կնպաստի նաև երիտասարդների շրջանում ընթերցանության նկատմամբ հետաքրքրության աճին: Իհարկե, ընթերցում եմ նաև ժամանակակից հայկական գրականություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ անպայման գրատնից գրքեր կգնի:   

Աբովյան 7 հասցեում գտնվող այս նոր գրատունը բացվել է Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի շենքում:

 

 

 

 

 

 

 

 

Իր ժամանակակից ձևավորմամբ, ընդարձակ տարածքով, գրական միջոցառումների և ընթերցանության համար նախատեսված հատուկ տարածքներով,  այն միտում ունի նոր մակարդակի բարձրացնել գրավաճառ մշակույթը Հայաստանում: Գրախանութի երկու հարկերում ներկայացված է հայաստանյան և արտասահմանյան հրատարակչությունների շուրջ 20.000 հրատարակություն: «Աբովյան» մասնաճյուղի բացումը տեղի է ունեցել հուլիսի 19-ին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին