▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում պատասխանեց նաև Հայաստանում ԼԳԲՏ-ի խնդիրների մասին հարցին

 

Այսօր ԵԽԽՎ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով տարբեր թեմաների, որոնցի մեկը վերաբերում էր ԼԳԲՏ ներկայացուցիչներին և նրանց իրավունքներին:

 

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ նախորդ տարի նոյեմբերին ՀՀ-ում չեղարկվեց ԼԳԲՏ համայնքի պլանավորած ֆորումը, Փաշինյանը նշեց.  «ՀՀ-ում օրենքի գերակայություն է՝ բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները: Ձեր ասած դեպքի մասին լսել եմ, գիտեմ, բայց չեմ կարող ասել պատճառները, թե ինչու է նման միջոցառումը չեղարկվել, ինչու է պլանավորվել և երբ: Ես այդ խնդրին տեղյակ եմ միայն սոցցանցերում արված մեկ-երկու գրառման շրջանակներում և վախենամ՝ բավարար խորությամբ չեմ տիրապետում, որպեսզի Ձեզ առավել մանրամասն պատասխան տամ», - ասաց նա:

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ԵԽԽՎ լիագումար նիստին և պատասխանում պատգամավորների հարցերին

Կարդացեք նաև՝ ԵԽ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին ժողովրդավարության զարգացման գործում. Յագլանդը՝ Փաշինյանին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին