▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԳՇ պետի, ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի նոր անունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մի շարք կարևոր որոշումներ է կայացրել:

Ըստ այդմ՝

Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:
Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն:
Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:

Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

«Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար»,-գրել է վարչապետը:

Կարդացեք նաև՝ 

Արտակ Դավթյանն ազատման դիմում է գրել

ԱԱԾ տնօրենը հայտարարել է իր հրաժարականի մասին

Ոստիկանապետ Արման Սարգսյանը նույնպես ազատվում է պաշտոնից

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին