Հայաստանում այցով գտնվող ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդարական Ջոն Բոլթոնը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանում առաջիկայում կայնալիք խորհրդարանական ընտրությունների հարցը:
«Մենք խոսել ենք հանրային կարծիքների մասին, որոնց համաձայն, առաջիկա ընտրություններում վարչապետը կստանա ուժեղ մանդատ: Ես նրան հարցրեցի, թե որն է իր հաջողության գաղտնիքը, սակայն նա հրաժարվեց այն բացահայտել: Միգուցե ընտրություններից հետո հայտնի»,- այսօր լրագրողների հետ զրույցում կատակել է Բոլթոնը:
Նրա խոսքով՝ սպասումների իրականացման դեպքում Փաշինյանը հնարավորություն կստանա մի շարք վճռական քայլեր կատարելու համար: Բոլթոնը հայտնեց, որ այցի շրջանակում հանդիպել է նաեւ փորձագետների հետ, եւ հանդիպումը կրկին հաստատել է, որ հայ հանրության համար անկյունաքարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է:
Կարդացեք նաև՝ԼՂ հիմնախնդրի կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև ԱՄՆ-ի շահերից. Ջոն Բոլթոն