Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել։
«Բոլորն, անխտիր, քաղաքական դաշտ եկել են Ղարաբաղով։ Առաջին նախագահը եկավ իշխանության՝ Ղարաբաղը պահելու նպատակով, ՀՀ երկրորդ նախագահը եկավ Ղարաբաղից և Ղարաբաղը պահելու նպատակով։ ՀՀ երրորդ նախագահը եկավ Ղարաբաղից և Ղարաբաղը պահելու նպատակով։ ՀՀ ղեկավարները նաև լքել են իրենց պաշտոնները Ղարաբաղի պատճառով, բացի մեկից՝ Նիկոլ Փաշինյանից։ Նիկոլ Փաշինյանն, այո, նույնպես եկավ Ղարաբաղով․ նա եկավ, ուղղակի, հակառակ կողմից․ եկավ՝ մերժելու Ղարաբաղը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։
«Նիկոլ Փաշինյանը մեզ թալանեց․ նա մեզանից վերցրեց մեր ողնաշարը, որովհետև Նիկոլ Փաշինյանը չէր համարում և չի համարում, որ Արցախը Երրորդ Հանրապետության ողնաշարն է։ Նա վստահորեն կարծում էր, որ Արցախը Երրորդ Հանրապետության քաղցկեղն է, որը պետք է կտրել և շպրտել այն կողմ։ Նա 2,5 կես տարիների ընթացքում հետևողականորեն պատրաստեց ՀՀ-ն կապիտուլիացիայի և պարտության»,- ասել է Մ․ Մինասյանը։