▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 26–ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ։

Հուլիսի 26-27–ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի նախագահությամբ կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները։

 

 

 

 

 

 

 

Կառավարության ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության երկրների թվային զարգացման, էներգետիկայի եւ տրանսպորտի, արդյունաբերական եւ մաքսային համագործակցության, ԵԱՏՄ-ի նորմատիվ իրավական դաշտի բարելավման հարցեր։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին