▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը Մոնթե Մելքոնյանի հետևորդն է.Ադրբեջանցիների արձագանքը

«Աստված տա՝ նույնը մեզ մոտ կատարվի»,-այսպես են ադրբեջանցիներն արձագանքել ՀՀ ներքաղաքական կյանքում կատարվող փոփոխություններին:

«Ադրբեջանցիները մեծ անվստահություն, դժգոհություն ունեն իշխանության նկատմամբ: Այսօր Ադրբեջանի հասարակությունը հասկանում է, որ Հարավային Կովկասում իրենք միակն են, որ զուրկ են ժողովրդավարությունից: Կարծում եմ՝ նրանց իշխանությունը վախենում է, որ նման սրացումներ տեղի կունենան նաև Ադրբեջանում: Այնտեղ ամեն մեկը փորձելու է գոնե իր մասով պահել իշխանությունը: Ադրբեջանի իշխող կլանը ավելի շատ պահելու բան ունի, քան ՀՀ իշխանությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը:

Ինչ վերաբերում է Արցախի հարցին՝ նշեց.

«Ադրբեջանում կային սպասումներ, որ ՀՀ-ում գալիս է ավելի շատ արևմտամետ ուժ ու չգիտես ինչու՝ զիջողական դիրքորոշում է ունենալու Արցախի հարցում, բայց Նիկոլ Փաշինյանը իր հայտարարություններով ցույց տվեց, որ որևէ ակնկալիք պետք չէ ունենալ, ավելին՝ ավելի կոշտ դիրքորոշմամբ հանդես եկավ, քան նախկին իշխանություններն ու այս առումով ադրբեջանցիները սկսեցին շրջանառել այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանը Մոնթե Մելքոնյանի հետևորդն է: Նրանք հասկացան, որ ով էլ գա իշխանության՝ Արցախի հարցում նրա դիրքորոշումը չի կարող փոխվել»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին