Վարչապետի որոշմամբ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`
Նարեկ Ղահրամանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Նարեկ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ակնկալում եմ բոլոր կապանցիների աջակցությունը երկրում դրական փոփոխությունները մեր համայնք բերելու գործում»:


