▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը՝ Նյու Յորքում և Դուշանբեում ունեցած հանդիպումների մասին

Նկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով մանրամասներ է ներկայացնում Նյու Յորքում և Դուշանբեում ունեցած հանդիպումների մասին:

Վարչապետը  մանրամասներ հայտնեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ նշելով, որ այդ մասին տեղյակ է պահել նաև Արցախի ղեկավարությանը:

«Ընդհանուր առմամբ գոհ եմ այս այցերից, և ինչպես պայմանավորվել ենք՝ արդեն վաղվանից կսկսենք զբաղվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար բանակցություններ, քննարկումներ սկսելով»,-հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նյու Յորքում կարճ շփումներ եմ ունեցել Դոնալդ Թրամփի հետ, փոխնախագահ Մայք Պենսի հետ, պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Դրանք ոչ ֆորմալ, կարճ շփումներ են եղել եւ այդ շփումների հիմանական թեման եղել է հայ–ամերիկյան հարաբերությունների զարգացման հետագա հնարավոր ուղղությունները, ժամանակացույցը։ Նաեւ կարճ շփում եմ ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ՝ Նյու Յորքում, նաեւ կարճ շփում եմ ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ»,–ասաց վարչապետ Փաշինյանը։

 

 

Նա նշեց, որ Վրաստանի վարչապետը «կոնկրետ» մարդու տպավորություն է թողել. «Գործնականում ապացուցել է, որ հնարավոր է արդյունավետ աշխատել. հնարավոր եղավ միջանկյալ լուծում գտնել բեռնատարներով հացահատիկ ներկրելու հետ կապված պատմությանը, որ մեզ համար կարեւոր էր շատ»։

Փաշինյանը տեղեկացրեց, որ հանդիպումների լայն շրջանակ է ունեցել։

Կարդացեք նաև՝  Հայ–ռուսական հարաբերությունների հետհեղափոխական անցումային շրջանը կարելի է համարել ավարտված. Փաշինյան

Ի՞նչ հանձնարարական է տվել Փաշինյանը Զինված ուժերին՝ Ալիևի հետ խոսելուց հետո

Արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ. Նկոլ Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին