▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը ոստիկանների աշխատավարձը բարձրացրեց մինչեւ 97,5 %-ով

Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծով որոշեց ավելացնել ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը

Ըստ այդմ, ՊՊԾ կրտսեր տեսուչների աշխատավարձը ներկայիս 190.552 դրամից կդառնա 320000 դրամ՝ 68,8 %-ով ավելի։ Ոստիկանության լեյտենանտի կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 402181 դրամ՝ ներկայիս 198.565 դրամի փոխարեն՝ 97,5 %-ով ավելի և այլն։ Աշխատավարձերի բարձրացումը նախատեսված է ապրիլի 1-ից
 
Ուշագրավ է, որ թոշակները, նպաստները կամ ուսուցիչների աշխատավարձները բարձրացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը կրկնապատկում է այն ոստիկանների աշխատավարձը, որոնց ավտոբուսներով հրահանգում է տանել իր տունը, կառավարության շենքը հսկելու, ինչպես նաև ընդդիմադիրներին բերման ենթարկելու համար։

Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին