▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը պատրաստակամ է հանդիպել ՌԴ Պետդումայի պատգամավորներին

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր պատրաստակամ է հանդիպել ՌԴ Պետդումայի պատգամավորներին։ Այդ մասին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի պատասխանատու Տիգրան Ավինյանը։

«ՌԴ-ից ժամանած պատգամավորները հայտարարել են, որ ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Հաստատում եմ հանդիպելու մեր պատրաստակամությունը, խնդրում եմ կապվել ինձ հետ»,- գրել է նա։

ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը նշել էր, թե Պետդումայի պատգամավորները պատրաստ են հանդիպել Հայաստանում բողոքի ցույցի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ: «Խնդրում ենք մեզ համար հանդիպում կազմակերպել «Ելք» խմբակցության ղեկավարության, ինչպես նաեւ մյուս բոլոր խմբակցությունների հետ: Եթե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել, մենք հաճույքով կհանդիպենք նրա հետ»,- ասել էր Զատուլինը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին