▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինի՝ Քոչարյանին շնորհավորելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում. այս մասին նա հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Դա անձնական հարաբերությունների հարթակում էր: Հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին, կարող եմ ասել, որ նա մարդկային կապերը շատ գնահատում է և պահպանում է՝ աշխարհի տարբեր երկրների նախկին և ներկա ղեկավարների հետ: Դուք տեսաք, որ վերջերս, Եվրամիության հետ բավականին պրոբլեմատիկ հարաբերություններ ունեն, բայց նա մասնակցեց Ավստրիացի բարձրաստիճան պաշտոնյայի հարսանյաց արարողությանը»,- ասաց վարչապետը:

 

 

 

 

 

 

 

 

 

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այն հայտարարությանը, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շարունակում է եռալ, վարչապետն արձագանքեց. «Դե, շոգ էր այսօր բավականին, իսկապես»:

Վարչապետը նշեց նաև, որ սեպտեմբերի 8-ին Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը քննարկելու են երկկողմ հարաբերությունների ողջ ընթացքը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին